Լյամլիոզ
From Armenian Medical Info
Լյամլիոզը կամ գրիարդիազը հիվանդություն է, ոնը առաջացնում են պարզագույն լյամբլյաները, որոնք մակաբույշում են բարակ աղիքում, հազվադեպ` լեղապարկում:
Լյամբլայները լինում են երկու ձևի`
- շարժուն (վեգետատիվ)
- անշարժ (ցիստայի տեսքով).
Լյաբլյայի շարժուն ձևը ունի 4 զույգ մտրակ և կպնող սկավառակ, որի շնորհիվ այն ամրանում է բարակ աղիքի լորձաթաղանթին:
Վարակումը տեղի է ունենում ցիստաներով վարակված սննդամթերքի ընդունումից: Ընկնելով առողջ մարդու ստամոքսաղիքային տրակտ, լյաբլյաները բազմանում են բարակ աղիքում` առաջավնելով լորձաթաղանթի գրգռվածություն: Առաջանում են ցավեր որովայնի վերին և միջին հատվածներում, մետեորիզմ և սրտխառնոց: Հնարավոր է փորկապություն, որը փոխարինվում է լուծով: Կղանքը դեղին է, քիչ քանակությամբ լորձի առկայությամբ:
Անցնելով հաստ աղիք, որտեղ պայմանները բարենպաստ չեն, լյաբլյաները անցնում են ցիստայի ձևի և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Ցիստանրը բավականին լավ են դիմանում արտաքին միջավայրում. հողի մեջ մինչև 3 շաբաթ, իսկ ջրի մեջ` 5:
