Լիպոմա
From Armenian Medical Info
Լիպոման (ճարպային ուռուցք) շարակցական հյուսվածքի բարորակ ուռուցք է, զարգանում է ենթամաշկային բջջանքի մեջ և ունակ է թափանցել մկանների արանքով կամ անոթների հյուսակների ուղղությամբ մինչև վերնոսկր:
Ուռուցքը փափուկ է, անցավ և հեշտ է տեղաշարժվում: Լիպոման դանդաղ է աճում: Լիպոմա ավելի հաճախ է հայտնաբերվում գեր մարդկանց մոտ, մարմնի այն հատվածներում, որտեղ ճարպային շերտը քիչ է զարգացած` մեջքի վերին հատվածում, ուսի և ազդրի արտաքին հատվածներում:
Հիմնականում լիպոման իրենից վտանգ չի ներկայացնում: Լիպոմայի չարորակացումը` լիպոսարկոմայի վերածումը, շատ հազվագյուտ երևույթ է: Կաթնագեղձում լիպոմաները կարող են չափսերով ինտենսիվ մեծանալ և դեֆորմացնել կաթնագեղձը:
Տարածուն լիպոմա (լատ. lipoma diffusum), իրենից ներկայացնում է ճարպազանգվածների ողկույզանման կուտակումներ` առանց հստակ սահմանազատման: Դեպքերի մեծամասնության ժամանակ մեկ կամ երկու վերջույթների գիգանտ աճի պատճառն է հանդիսանում հենց այս գոյացությունը:
[edit] Լիպոմայի առաջացման պատճառները
Լիպոմա է առաջանում ճարպագեղձի արտաքին ծորանի խցանման հետևանքով, սակայն վերջինիս պատճառը և հետևաբար լիպոմայի պատճառը դեռևս հայտնաբերված չէ:
[edit] Տարբերակիչ ախտորոշումը
Որոշ դեպքերում լիպոման դժվար է տարբերել`
- աթերոմայից
- հիգրոմայից (գանգլիոն)
- լիմֆադենիտից (ավշահանգույցաբորբ)
- մաշկի այլ բարորակ նորագոյացություններից:
[edit] Բուժումը
Որպես կանոն խորհուրդ է տրվում ուռուցքի հեռացումը: Սովորաբար կատարվում է էնուկլեացիա, հազվադեպ` կաթնագեղձի սեկտորալ ռեզեկցիա, եթե կա կաթնագեղձի քաղցքեղի կասկած:


