Լիպիդներ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Լիպիդները (հուն. λίπος, lípos — ճարպ) ճարպաթթուներ են, ինչպես նաև դրանց ածանցյալներ:

Հասուն մարդու լիպիդների օրական պահանջն է 70-140 գրամ:


Contents

[edit] Լիպիդների դասակարգումը

  • Պարզ լիպիդներ
    • Ճարպաթթուներ
    • Ճարպային ալդեհիդներ
    • երկար ալիֆատիկ շղթայով սահմանային ածխաջրեր
    • սֆինգոզինային հիմքեր
  • Բարդ լիպիդներ
    • Պոլյար
      • ֆոսֆոլիպիդներ
      • գլիկոլիպիդներ
      • սֆինգոլիպիդներ
      • արսենոլիպիդներ
    • Նեյտրալ
      • Ացիլգլիցերիդներ
      • Ցերամիդներ
      • Ստերինի եթերներ
      • N-ացետիլէթանոլամիդներ
  • Օքսիլիպիդներ
    • լիպօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ
    • ցիկլոօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ

[edit] Կենսաբանական ֆունկցիաները

[edit] Էներգետիկ ֆունկցիա

Բազմաթիվ ճարպեր, մասնավորապես տրիգլիցերիդները, օրգանիզմի կողմից օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր: 1գ ճարպի օքսիդացումից առաջանում է մոտ 9կկալ էներգիա, որը մոտ 2 անգամ մեծ է նույն զանգվածով ածխաջրերի կամ սպիտակուցների տված էներգիայից: Այդ է պատճառը, որ մարդկանց մոտ ճարպային շերտը (կուտակումները) կարելի է դիտել որպես էներգիայի պահեստային աղբյուր:


[edit] Ջերմամեկուսացնող ֆունկցիա

Ճարպն ունի լավ ջերմամեկուսացնող հատկություն, այս է պատճառը, որ ցուրտ կլիմայական գոտիներում բնակվող կենդանիները կուտակում են հաստ ենթամաշկային ճարպաբջջանք:


[edit] Կառուցվածքային ֆունկցիա

Ֆոսֆոլիպիդները կազմում են բջջաթաղանթի կենսաշերտի հիմքը, իսկ խոլեստերինը թաղանթների թափանցելիության կարգավորիչն է:


[edit] Կարգավորող ֆունկցիա

Օրգանիզմում կան բազմաթիվ լիպիդներ, որոնք մասնակցում են նյութափոխանակությանը`

[edit] Պաշտպանական ֆունկցիա

Ճարպի շերտը պաշտպանում է ներքին օրգանները հարվածներից և այլն:

Navigation
QUESTIONS