Լեյկոցիտ
From Armenian Medical Info
Լեյկոցիտ (հուն. λευκως — սպիտակ և kýtos — բջիջ, արյան սպիտակ բջիջներ) — մարդկանց և կենդանիների արյան բջիջների խումբ է, որոնք իրարից տարբերվում են արտաքին տեսքով և ֆունկցիաներով, իսկ արյան այլ բջիջներից տարբերվում են իրենց գույնի բացակայությամբ և կորիզի առկայությամբ:
Լեյկոցիտների հիմնական ֆունկցիան պաշտպանությունն է: Նրանցով է պայմանավորված օրգանիզմի պաշտպանությունը արտաքին և ներքին պաթոգեն ագենտներից, ինչպես նաև տիպիկ պաթոլոգիկ պրոցեսների իրականացումը:
Լեյկոցիտների բոլոր ձեևեը շարժունակ են և կարող են անցնել մազանոթների պատերով, անցնել հյուսվածքներ, որտեղ նրանք կատարում են պաշտպանական ֆունկցիաներ:
[edit] Տես նաև
Լեյկոցիտը բակերիա է որսում (վիդեո)
