Լաքսալակ Հեղուկ
From Armenian Medical Info
[edit] ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
67գ լակտուլոզ պարունակող 100մլ ջրալուծույթ:
[edit] ԴԵՂԱՁԵՎԸ
Ներքին ընդունման լուծույթ:
[edit] ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[edit] Բուժական ցուցումներ
- Փորկապություն, հաստ աղու կծկունակության կարգավորում:
- Կղազանգվածի փափկեցում (թութքի և հաստ աղու ետվիրահատական շրջան):
- Դռներակային համակարգային ուղեղախտ (ԴՀՈԻ):
- Լյարդային կոմայի կամ նախակոմայի կանխարգելում և բուժում:
[edit] Դեղաչափումը և կիրառման ձևը
Օրական դեղաչափն ընտրվում է անհատական առանձնահատկություններով:
Հաջորդող դեղաչափերն են.
Փորկապության ժամանակ կղազանգվածի փափկեցում
| Սկզբնական դեղաչափ | Աջակցող դեղաչափ | |
|---|---|---|
| մեծեր | 10-45մլ | 10-25մլ |
| 7-14տ. երեխաներ | 15մլ | 10-15մլ |
| 1-6տ. երեխաներ | 5-10մլ | 5-10մլ |
| մանուկներ | 5մլ | 5մլ |
Դեղաչափը մի քանի օր անց ըստ անհրաժեշտության կարող է փոքրացվել:
Նախընտրելի է ընդունել նախաճաշի ժամանակ: Կլինիկական ազդեցությունը դրսեվորվում է մի քանի օր հետո, որը պայմանավորված է լակտուլոզի ազդեցության առանձնահատկությամբ: Մեծ դեղաչափեր կարող են կիրառվել այն դեփքում, եթե առաջի երկու օրից հետո դրական ազդեցություն չի ապահովվում:
Սկզբնական դեղաչափը`օրը 3 անգամ 30-50մլ:
Աջակցող դեղաչափը կարող է հարմարեցվել կղազանգվածի փափկեցման աստիճանին`առավելագույնը օրը 2-3 անգամ կղելուն: Կղազանգվածի pH-ի օպտիմալը 5.0-5.5 է:
[edit] ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Գալակտոզեմիա, աղեխցանում, լակտուլոզի հանդեպ գերզգայունություն:
[edit] ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Եթե բուժումը սկսելուց հետո 2 օր անց փորկապությունը չի վերանում, պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Շաքարախտով հիվանդների փորկապության դեպքում սովորական դեղաչափն ընդունելի է:
Լյանդային (նախա) կոմայի ժամանակ կիրառվող դեղաչափը սովորաբար շատ մեծ է և պետք է հաշվի առնվի շաքարախտով հիվանդների դեպքում:
[edit] ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԹՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հիմնվելով առկա տվյալների վրա` դեղը կարող է կիրառվել հղիության և կաթնարտադրության ժամանակ համաձայն ցուցումների:
[edit] ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Չի ազդում ավտոմեքենա վարելու կամ մեխանիզմներ կառավարելու ունակության վրա:
[edit] ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին մի քանի օրը հնարավոր է որովայնափքանք, որը որպես կանոն անհետանում է մի քանի օր անց: Դեղաչափը մեծացնելիս հնարավոր են որովայնացավն ու փորլուծությունը: Այս դեպքում դեղաչափը փոքրացնում են: Մեծ դեղաչափերի տևական կիրառման դեպքում, փորլուծության պատճառով հիվանդի մոտ կարող է առաջանալ էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտում:
[edit] ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
3 տարի, եթե պահվում է օրիգինալ փաթեթի մեջ 25 oC ջերմաստիճանի պայմաններում:
[edit] ՊԱՀՄԱՆ ԿԱՏՈՒԿ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
Հեղուկը պետք է պաշտպանվի արևի ուղակի ճարագայթներից և պահվի 10 oC-ից ոչ բարձր:
[edit] ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ
100մլ և 250մլ շշիկներ:
[edit] Արտադրող
Medical Horizon Armenia - Masis
