Ինսուլտ
From Armenian Medical Info
Ինսուլտը կլինիկական ախտանիշ է, բնութագրվում է օջախային կամ ընդհանուր ուղեղային նևրոլոգիական սիմպտոմատիկայով, զարգանում է հանկարծակի ուղեղի արյունամատակարարման սուր խանգարման պատճառով, պահպանվում է մեկ օր և ավելին կամ ավարտվում է մահով այդ ժամանակահատվածում:
Ինսուլտներին են դասվում`
- ուղեղի ինֆարկտը
- ուղեղի արյունազեղումները
- սուբարախնոիդալ արյունազեղումները:
Մահվան պատճառների մեջ ինսուլտը գրավում է երկրորդ տեղը միոկարդի ինֆարկտից հետո:
