Ինսուլին
From Armenian Medical Info
Ինսուլինը հորմոն է, որը արտադրվում է ենթաստամոքսային գեղձի Լանգրհանսյան կղզյակների (էնդոկրին գեղձեր) բետտա-բջիջներում: Այն մասնակցում է գլյուկոզի, ամինաթթուների և այլ նյութերի նյութափոխանակությանը:
Contents |
[edit] Ինսուլինի ձերբազատումը
Բետտա-բջիջնեը ունեն հատուկ գլյուկոզազգայուն ռեցեպտորներ, որոնք կապված են ԱԵՖ-ի հետ: Գլյուկոզի ազդեցության տակ ընկնում է կալիումական անցուղինների ակտիվությունը, որը բերում է դեպոլյարիզացիայի (ապաբևեռացման): Սա հետևանք է հանդիսանում բջջի ներսում կալցիումական իոնների շատացման, որը նպաստում է ինսուլինի ձերբազատմանը:
[edit] Ինսուլինի ձերբազատումը խթանող և ընկճող նյութերը
Խթանողների մեջ են մտնում սննդի հետ ստացվող նյութերը գլյուկոզ և այլ ածխաձրեր, ամինոթթուները, ճարպերը, ինչպես նաև սննդի հետ չստացվող գլյուկագոնը, սուլֆանիլ միզաթթվի ածանցյալները և սիմպատիկ նյարդային համակարգի ալֆա-ռեցեպտորային մասը: Ընկճում են սոմատոստատինը, պարասիմպատիկ նյարդային համակարգը, ինչպես նաև սիմպատիկ նյարդային համակարգի բետտա-ռեցեպտորային մասը:
[edit] Ինսուլինի ազդեցության մեխանիզմը
Ինսուլինը կապվելով բջջի թաղանթի վրա գտնվող ինսուլինային ընկալիչի հետ առաջացնում է թաղանթի ինվագինացիա (ներփքում), որի հետևանքով այն անցնում է բջջի ներս ռեցեպտորների հետ միասին, որից հետո կոմպլեքսը քայքայվում է և ընկալիչները անցնում են թաղանթ ինսուլինի նոր չափաբաժին ստանալու համար, իսկ բջջի ներսն անցած ինսուլինը մասնակցում է համապատասխան ռեակցիաներին: Հորմոնի անցումը բջջի ներս տևում է 30 րոպե:
[edit] Ինսուլինի էֆեկտների դասակարգումը ըստ ժամանակի
- Շատ արագ զարգացող էֆեկտներ գլյուկոզի և կալիումական իոնների ներհոսք դեպի բջիջ ու թաղանթների պոլյարիզացիա (բևեռացում)(տևում է մի քանի վայրկյան):
- Արագ զարգացող էֆեկտներ գլիկոգենի սինթեզ, լիպոգենեզ և գլիկոգենի քայքայման ընկճում (տևում է մի քանի րոպե)
- Դանդաղ զարգացող էֆեկտներ անինոթթուների թափանցում դեպի բջիջ և պեպտիդային շղթայի երկարացում
- Շատ դանդաղ էֆեկտներ բջիջների աճ, սպիտակուցների, պեպտիդների սինթեզ:
Ինսուլինը առաջացնում է հիպոգլիկէմիա, հաշտացնում է գլյուկոզի ներծծումն ու յուրացումը, ինչպես նաև ընկճում է գլյուկոնեոգենեզը:
