Ինչպե՞ս կարելի է կանխել լնդերից թարախի արտահոսքը
From Armenian Medical Info
[edit] Հարց
Ինչպես կարելի է կանխել լնդերից թարախի արտահոսքը, և ինչի հետևանք կարող է դա լինել: Ես ատամնաբույժի մոտ գնացել եմ, և ներարկումներ է արվել, և ողողումներ... ժամանակ առ ժամանակ կրկնվում է... նախապես շնորհակալ եմ...
[edit] Պատասխան
Լնդերից թարախի արտահոսքը հետևանք է լնդերի բորբոքման, որին միանում է ինֆեկցիան` պայմանավորված ախտածին կամ պայմանական ախտածին մանրէներով: Որպես կանոն, բորբոքման առաջացման պատճառ են հանդիսանում ատամնաքարերը, որոնք տեղակայվելով ատամների հարլնդային և ստորլնդային հատվածներում, ոչ միայն մեխանիկական ազդեցությամբ ճնշում են լնդերին` բերելով բորբոքման, այլ նաև իրենց մակերեսին պարունակում են մեծ քանակությամբ ախտածին մանրէներ, որոնց գործունեության արդյունքում լնդերը բորբոքվում են: Դրա հետևանքով առաջ են գալիս լնդերի և դրանց հենքի` ատամը պահող հարատամնային հյուսվածքի ոսկրի քայքայում, և որպես արդյունք ի հայտ են գալիս արնահոսություն, ցավ, թարախարտադրություն,ատամների շարժունակություն: Բուժումը ճիշտ կազմակերպելիս անհրաժեշտ է նախ կատարել բերանի պրոֆեսիոնալ հիգիենա` այսինքն դրա համար նախատեսված գործիքներով լիովին մաքրել ատամնաքարերը (շնորհիվ ժամանակակից գործիքների դա հիմնականում անցավ պրոցեդուրա է): Դրան զուգահեռ կատարվում է հակաբորբոքային ու հակաբակտերիալ թերապիա, ընդ որում նախընտրելի է առանց ներբերանային ներարկումների, քանի որ ներարկումը նոր մուտքի դուռ է բացում ինֆեկցիայի համար: Եթե անհրաժեշտ է ներարկումներ կատարել , ապա դեղորայքի ընտրությունը կատարում ենք միայն բակտերիոլոգիական անալիզի պատասխանի հիման վրա` ընտրելով տվյալ դեպքի համար ամենազգայուն հակաբիոտիկը: Թարախարտադրության կրկնվելուց խուսափելու համար պետք է բուժման կուրսը կրկնել տարեկան 3-4 անգամ, այցելել բժիշկ ստոմատոլոգին գոնե 6 ամիսը մեկ և խստորեն պահպանել բերանի խոռոչի հիգիենան:
Haykaz stomatolog 13:58, 16 July 2009 (UTC)
