Իմունոգլոբուլիններ
From Armenian Medical Info
Իմունոգլոբուլինները դրանք սպիտակուցներ են, որոնք դասվում են γ-գլոբուլինների ենթադասին, գտնվում են մարդու և կաթնասունների արյան, թքի, մայրական կաթի և այլ բիոլոգիական հեղուկների մեջ: Իմունոգլոբուլինները սինթեզվում են B-լիմֆոցիտների կողմից ի պատասխան որոշակի կառուցվածքով այլածին սպիտակուցների(անտիգենների) առկայության: Այս հակամարմինները օգտագործվում են իմուն համակարգի կողմից` այլածին օբյեկտների (օրինակ` բակտերիաների և վիրուսների) իդենտիֆիկացման և ոչնչացման համար:
Հակամարմինները կատարում են երկու ֆունկցիա` անտիգեն-կապման և էֆֆեկտոր (օրինակ` կոմպլեմենտի ակտիվացման դասական սխեմայի մեկնարկի և բջջի հետ կապման), հանդիսանում են սպեցիֆիկ հումորալ իմունիտետի կարևորագուն գործոնները, բաղկացած են երկու` թեթև և ծանր շղթաներից:
Կաթնասունների մոտ առանձնացնում են իմունոգլոբուլինների հինգ դասեր`
- IgG
- IgA
- IgM
- IgD
- IgE,
որոնք իրարից տարբերվում են ծանր շղթաների ամինաթթվային բաղադրությամբ և կառուցվածքով:
[edit] Տես նաև
Հակամարմիններով իմուն պատասխան (video)
