Իմունիտետ
From Armenian Medical Info
Իմունիտետը մակրոօրգանիզմի անընկալունակություն է գենետիկորեն օտար մարմինների հանդեպ:
Տարբերում են ինֆեկցիոն իմունիտետի երկու հիմնական տեսակներ`
- Ժառանգական, տեսակային կամ բնածին
- Ձեռքբերովի իմունիտետ:
Այս իմունիտետը բնորոշ է մարդուն և կենդանիների տարբեր տեսակներին: Օրինակ` բնական պայմաններում թռչունները անընկալունակ են սիբիրախտի նկատմամբ: Յուրաքանչյուր իմունիտետ պայմանավորված է մի շարք գործոններով: Բնածին և ձեռքբերովի իմունիտետների համար ընդհանուր գործոններ են հանդիսանում կոմպլեմենտը և ֆագոցիտոզը: Բնածին իմունիտետի գործոններն են` մաշկը և լորձաթաղանթները, ֆերմենտները, լիմֆոիդ հյուսվածքը, օրգանիզմի նորմալ միկրոֆլորան, հումորալ գործոնները:
Կոմպլենենտը մասնակցում է իմունաբանական բոլոր պրոցեսներին. այն իրենից ներկայացնում է շճային սպիտակուցների բարդ համակարգ` կազմված երկու բաղադրամասերից, օժտված ֆերմենտիվ և բակտերիոցիտ ակտիվությամբ, այն ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանողական պրոցեսները: Չափազանց անկայուն է արտաքին միջավայրի ազդակների հնդեպ` հատկապես ջերմության հանդեպ: Գտնվում է յուրաքանչյուր թարմ շիճուկում:
