Ի՞նչ հաճախությամբ է հարկավոր օգտագործել կարդիոասպիրինը

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

[edit] Հարց

Ի՞նչ հաճախությամբ է հարկավոր օգտագործել կարդիոասպիրինը և արդյո՞ք այն չի վնասի ստամոքսին:

[edit] Պատասխան

Սկսենք նրանից, որ կարդիոասպիրինը փոքր դոզայով ասպիրին պարունակող դեղամիջոցների հավաքական անվանումն է, որոնք օգտագործվում են մի շարք սրտանոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Ասպիրինի պարունակությունը դրանց մեջ կարող է լինել`

  • 40 մգ
  • 70 մգ
  • 100 մգ
  • 300 մգ
  • 375 մգ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինի` ացետիլսալիցիլաթթվի, թողած էֆեկտները օրգանիզմի վրա կախված են նրա դոզավորումից: Փոքր դոզաներով (մինչև 300 մգ) ասպիրինը հակաբորբոքային ջերմիջեցնող էֆեկտ գրեթե չի թողնում, սակայն այդ քանակություն բավարար է, որպեսզի ընկճվի թրոմբոցիտների ագրեգացիան և կանխվի թրոմբների սպոնտան առաջացումը:

Նմանատիպ դեղամիջոցները հիմնականում նախատեսված են մաենօրյա օգտագործման համար և դեղատնից բաց են թողնվում առանց դեղատոմսի, սակայն այդ դեղամիջոցներն օրգագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել կարդիոլոգի հետ: Բացի այդ ուշադիր կարդացեք հակացուցումների բաժինը:

Ինչ վերաբերում է ստամոքսին, կարդիոասպիրինների մեծամասնությունը արտադրվում է աղիքում լուծվող թաղանթով պատված, որպեսզի հաբի թաղանթը ստամոքսի թթվային միջավայրում չլուծվի. այլ անվնաս անցնի ստամոքսից աղիներ: Այսպիսով ասպիրինը չի շփվում ստամոքսի լորձաթաղանթի հետ և տեղային վատ ազդեցություն չի թողնում, սակայն երկարատև օգտագործման ժամանակ հնարավոր են բարդություններ, քանի որ ասպիրինը միևնույն է հասնում է ստամոքսին արյան միջոցով: Եթե ունեք խնդիրներ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հետ, ապա կարդիոասպիրին ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք թերապևտի կամ գարստրոէնտերոլոգի հետ:

Personal tools
Navigation
QUESTIONS