Ժառանգական նախատրամադրվածություն

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Այնպիսի տարածված հիվանդությունները, ինչպիսիք են` ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը, շաքարային դիաբետը, բրոնխիալ ասթման, հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզը, շիզոֆրենիան և այլն, ունեն հաճախ հայտնաբերվում են միևնույն ընտանիքի տարբեր անդամների մոտ, սակայն հստակ արտահայտված գենետիկական (ժառանգական) կապ չի հաջողվում գտնել: Նմանատիպ հիվանդություններին կարելի է դասել նաև որոշ բնածին արատներ` "նապաստակի շրթունք", "գայլի երախ", գանգուղեղային և ողնուղեղային ճողվածքներ, սրտի բնածին արատներ, ծուռթաթություն, ազդրի բնածին հոդախախտ և այլն:

Նմանատիպ դեպքերում մենք գործ ունենք ոչ թե ժառանգական, այլ այպիսի հիվանդությունների հետ, որոնց զարգացումը պայմանավորված է ժառանգված գենետիկական ինֆորմացիայով պայմանավորված հատկանիշներով և արտաքին միջավայրի գործոններով, որի ամբողջությունն էլ ընդունված է անվանել հիվանդության հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն: Սա նշանակում է, որ միայն գեներով փոխանցվող հատկանիշները բավարար պայման չեն հանդիսանում ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդության զարգացման համար, ինչպես նաև միայն արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունը կբերի հիվանդության առաջացման:

Ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդության զարգացման համար պարտադիր պայման է ժառանգված հատկանիշների և միջավայրի գործոնների գումարային ազդեցության որոշակի շեմային քանակ. այսինքն եթե նույն գենոտիպը ունեղող օրգանիզմները (օրինակ միաձվանի երկվորյակները) լինեն տարբեր պայմաններում, ապա մեկի մոտ կարող է հիվանդությունը դրսևորվել, իսկ մյուսի մոտ` ոչ, և հակառակը նույն պայմաններում ապրող մարդկանց մոտ հիվանդությունը կարող է դրսևորվել կամ չդրսևորվել` կախված գենետիկական հատկանիշներից:

Ժառանգական նախատրամադրվածությունը կարելի է սահմանել նաև այլ կերպ. այն իրենից ներկայացնում է պաթոլոգիկ առումով չփոփոխված (նորմալ) պոլիմորֆ գեների անբարենպաս համադրություն:

Personal tools
Navigation
QUESTIONS