Էրիթրոցիտոզ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Էրիթրոցիտոզները վիճակներ են, որոնց բնորոշ են արյան միավոր ծավալում էրիթրոցիտների քանակի մեծացում: Այսինքն, երբ էրիթրոցիտները 5 միլիոնից ավելի են 1 մլ-ում:

Տարբերում են առաջնային և երկրորդային էրիթրոցիտոզներ: Առաջնայինները ինքնուրույն նոզոլոգիկան միավորներ են. օրինակ` էրիթրեմիան կամ իսկական պոլիցիտեմիա, որը խրոնիկ լիելոլեյկոզի տարատեսակ է, այսինքն դիտվում է միելոցիտար ծիլի ուռուցքային հիպերպլազիա: Հիվանդների մոտ էրիթրոցիտների քանակը հասնել 8-12 միլիոնի, իսկ հեմոգլոբինի քանակը 160-200գ/լ, այսինքն հիվանդների մոտ առկա է հիպոքրոմ վիճակ:

Էրիթրեմիայի դեպքում տեղի է ունենում պանցիտոզ` մոնոցիտոզ, տրոմբոցիտոզ և այլ, որի արդյունքում առաջանում է պոլիցիտեմիկ հիպերվոլեմիա: Վերջինիս հետևանքով օրգանները խիստ արյունալեցվում են (պլետորա), բարձրանում է զարկերակային ճնշումը, որը բերում է միոկարդի հիպերտրոֆիայի: Զարկերակային հիպերտենզիայի հիմքը հանդիսանում է ծայրամասային դիմադրության բարձրացումը և ռենին-անգիոտենզին ալդոստերոն-անտիդիուրետիկ հորմոնների համակարգի խանգարումը, որոնց պատճառն է երիկամների արյունամատակարարման խանգարումները:

Էրիթրեմիայի ուշ շրջաններում հեմոստազի համակարգի կողմից կարող է դիտվելերկփուլային սպառման կոագուլոպատիայի զարգացումը, որին կհետևի տրոմբոհեմոռագիկ համախտանիշ: Կարող է զարգանալ պոստէրիթրեմիկ միելոֆիբրոզ, որը կբերի էրիթրոպենիայի: Ի տարբերություն երկրորդային բացարձակ էրիթրոցիտոզների հիվանդների արյան մեջ էրիթրոպոետինների քանակը արյան մեջ նորմալ է կամ փոքրացած:

Ժառանգական էրիթրոցիտոզների հիմքում կարող է ընկած լինել նաև էրիթրոպոետինների ժառանգական ավելցուկային արտադրությունը, այլ դեպքում այն կարող է պայմանավորված լինել էրիթրոցիտներում 2.3-դիֆոսֆոգլիցերատի ժառանգական անբավարարությամբ: Ընտանեկան էրիթրոցիտոզների էթիոլոգիան և պաթոգենեզը լիովին հայտնաբերված չեն, բայց դա ուռուցքային պրոցես չէ:

Երկրորդային էրիթրոցիտոզները լինում են` բացարձակ և հարաբերական: Բացարձակ էրիթրոցիտոզների պատճառ են հանդիսանում էրիթրոցիտների գերարտադրությունը, որը 1.նեյրոհումորալ կանոնավորման խանգարումների` սիմպատոադրենալային համակարգի ակտիվացման դեպքում և այն էնդոկրին գեղձերի հիպերֆումկցիայի ժամանակ, որոնց հորմոնները (կատեխոլամիններ, գլյուկոկորտիկոիդներ, անդրոգեններ) մեծացնում են թթվածնի օգտագործումը, բերելով հիպոօքսիկ վիճակների, որն էլ նպաստում է երիկանմերի յուգստագլոմելուլյար ապարատի կողմից էրիթրոպոետինների արտադրության ուժեղացման, որի հետևանքով տեղի է ունենում էրիթրոպոեզի ուժեղացում և արդյունքում` էրիթրոցիտոզ: 2. Ցանկացած խրոնիկ հիպոքսիա: 3. Երիկամների լոկալ հիպոքսիա: 4. Որոշ ուռուցքների ժամանակ. օրինակ լյարդի քաղցքեղի: Ըստ ՈՒժանսկու երկրորդային բացարձակ հիպոքսիկ կոմպենսատոր էրիթրոցիտոզների զարգացման հարցում խիստ կարևոր է էրիթրոդիերեզի ուժեղացումը: Հիպոքսիայի պայմաններում էրիթրոցիտների կյանքի տևողությունը իջնում է և քայքայման պրոդուկտները ուղղակի կամ անուղղակի (էրիթոպոետիններով միջնորդված) ուժեղացնում են էրիթրոպոեզը որկրածուծում:

Հարաբերական երկրորդային էրիթրոցիտոզի դեպքում արյան միավոր ծավալում մեծանում է էրիթրոցիտների քանակը, բայց որսկրածուծում նրանց արտադրության մեծացում չի դիտվում: Փաստորեն, հարաբերական էրիթրոցիտոզներ կառաջացնեն այն գործոնները, որոնք ջրազրկում են օրգանիզմը և գործոններ, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում էրիթրոցիտների վերաբաշխում անոթային հունում (օրինակª շոկերի, ստրեսների ժամանակ):

Personal tools
Navigation
QUESTIONS