Երկարատև տհաճ զգացում կոկորդում

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

[edit] Հարց

Ինչպե՞ս կարելի է բուժել արդեն մի քանի ամիս տևող տհաճության զգացումը կոկորդում, որը վերածվում է ցավի մի թեթև մրսածությունից:

Միայն խորխաբեր դեղամիջոցները բավական ե՞ն, թե՞ հակաբիոտիկներ են անհրաժեշտ:

Կանխավ շնորհակալություն:


[edit] Պատասխան

Ձեր նշած ախտանիշերից դատելով, մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ գործ ունենք խրոնիկական տոնզիլիտի (նշաբորբ) հետ, որն ժամանակ առ ժամանակ ռեցեդիվում է (գլուխ է բարձրացնում) անգինաների տեսքով: Խրոնիկական տոնզիլիտը զարգանում է լիովին չբուժված անգինայից հետո կամ հետևանք է հաճախակի աուտոինֆեկցիաների (ինքն իրեն վարակման) բերանի խոռոչի մանրէներով: Ինչպես նաև խրոնիկական տոնզիլիտը կարող է հանդիսանալ երկրորդային ինֆեկցիա, այսինքն զարգանա մեկ այլ` առաջնային ինֆեկցիայի հետևանքով:

[edit] Բուժումը

Բուժման տակտիկայի ընտրութունը կախված է հիվանդության պատճառից, նշիկների վիճակից և այլն:

Ամեն դեպքում ցանկալի է կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական) կոմպլեքս բուժումը, որն իր մեջ ներառում է հետևյալ բուժական միջոցառումները`

  • ինֆեկցիայի աղբյուրի վերացում
    • բերանի խոռոչի սանացիա կամ առաջնային ինֆեկցիայի բուժում
    • հակաբիոտիկներ. միայն բակտերիաբանական հետազոտությունից և հակաբիոտիկի նկատմամբ զգայունության որոշումից հետո
    • նշիկների մշակում հակասեպտիկներով
  • իմունիտետի կորեկցիա (խրոնիկական տոնզիլիտը հիմնականում զարգանում է իմունաբանական առումով թույլ օրգանիզմներում)
  • ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ
    • նշիկների ուլտրամանուշակագույն ճառագայթում
    • տեղային ավշահանգույցների հատվածում ուտրաձայնային ճառագայթում

Որոշ դեպքերում հարկավոր է վիրաբուժական միջամտություն` տոնզիլեկտոմիա (նշիկների հեռացում), սակայն նշեմ, որ սա ամենալավ լուծման տարբերակը չէ, քանի որ նշիկները իրենց հերթին իմուն բարիեռ են հանդիսանում ինֆեկցիայի համար և նրանց հեռացումը հղի է շնչուղիների հետագա ինֆեկցիաների` լարինգիտի, տրախեիտի կամ (և) բրոնխիտի զարգացման վտանգով:

Personal tools
Navigation
QUESTIONS