Դոպինգ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Դոպինգ — (անգ. doping, dope — թմրանյութեր տալ) ֆարմակոլոգիական միջոցներ, արգելված մեթոդներ, օրինակ` արյան փոխներարկում, ինչպես նաև փորձնմուշներ հանձնելուց խուսափելը կամ դրանց փոխարինելը: Դոպինգի դեմ պայքարի արդի կոնցեպցիան բերված է ՀՀԴԳ-ի (Համաշխարհային Հակադոպինգային Գործակալություն) Հակադոպինգային Կոդեքսում: ՀՀԴԳ-ն ամեն տարի հրատարակում է Արգելված ցուցակը և այսպես կոչված ստանդարտների նոր ձևերը` միջազգային ստանդարտներ` լաբորատորիաների, փորձարկման և թերապևտիկ բացառությունների գրանցման համար:

Այսօր համարվում է, որ դոպինգի գործածումը դա սպորտային մրցումների ժամանակ ֆիզիկական ակտիվության և ունակության արհեստականորեն ուժեղացման նպատակով նորմալ գործող օրգանիզմի համար ավելնորդ նյութի կամ դեղամիջոցի գիտակցված ընդունումն է:

Դոպինգի կիրառման դեմ պայքարը տարվում է այն պատճառով, որ հաղթանակները և նոր ռեկորդները տրվում են սպորտսմենների առողջության ու կյանքի հաշվին:

1993 թվականին ՄՕԿ-ի (Միջազգային Օլիմպիական Կոմիտե) Բժշկական Հանձնաժողովը արգելել է հետևյալ ֆարմակոլոգիական պրեպարատների օգտագործումը`

  • խթանող միջոցներ (խթանիչներ կամ ստիմուլյատորներ)
  • թմրադեղեր
  • անաբոլիկներ
  • ցավազրկողներ
  • միզամուղներ
  • պեպտիդային հորմոններ և նրան ածանցյալներ:

Կան նաև սահմանափակումներ ալկոհոլի, սուրճի, տեղային անզգաայացնողների և β-բլոկատորների օգտագործման համար:

Personal tools
Navigation
QUESTIONS