Դիկլոն Մոմիկներ
From Armenian Medical Info
Contents |
[edit] Բաղադրությունը
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է դիկլոֆենակ նատրիում 12.5, 25, 50, 100մգ
[edit] Դեղաբանական Հատկությունները
Դիկլոֆենակ նատրիում պարունակող դիկլոնը հակաբորբոքային, ցավազրկող ու ջերմամարիչ հատկություններով ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է:
Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է պրոստագլանդինի կենսասինթեզով: Պրոստագլանդինները կարևոր դեր ունեն բորբոքման, ցավի և տենդի պատճառագիտության մեջ:
[edit] Դեղակինետիկա
Դիկլոնն արագ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Պլազմայում դեղի առավելագույն խտությունն ապահովվում է մոմիկների կիրառումից հետո առնվազն 1 ժամվա ընթացքում: Նյութափոխանակվում և արտազատվում է հիմնականում մեզով: Փոքր քանակություն դուրս է գալիս լեղու միջոցով:
[edit] Ցուցումները
Տենդ երեխաների մոտ:
Հենա-շարժական ապարատի բորբոքային և կազմափոխական հիվանդություններ` ռևմատաբնույթ հոդաբորբ(ռևմատոիդ արթրիտ), պատանեկան ռևմատաբնույթ հոդաբորբ, ոսկրահոդաբորբ, անկիլոզացնող սպոնդիլիտ և սպոնդիլոարթրիտ:
Ոչ հոդային ռևմատիզմ, սուր հոդատապի գրոհներ:
Ետվնասվածքային և ետվիրահատական ցավ, ատամնաբուժական կամ օրթոպեդիկ վիրաբուժության մեջ:
Գինեկոլոգիական պրակտիկայում ցավային և բորբոքային երևույթների ժամանակ, դաշտանախանգար:
Միգրենի նոպաներ:
[edit] Հակացուցումները
Ստամոքսի կամ աղիների խոց:
Ակտիվ նյութի հանդեպ գերզգայունություն:
Ինչպես այլ ՈՍՀԴ, հակացուցված է ասթմայով, եղնջացանով, ացետիլսալիցիլաթթվից կամ պրոստագլանդին սինթետազի այլ արգելակիչներից խթանվող սուր թոքաբորբով հիվանդներին:
Պրոկտիտ
Լյարդի, երիկամների և սրտային անբավարարության ծանր ձևեր:
Հղիության 3-րդ եռամսյակ:
[edit] Կողմնակի Ազդեցությունները
Դիկլոֆենակ նատրիումն առավելապես հրահրում է ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, գլխացավ, քնկոտություն, թուլություն: Նկարագրված է նաև քոր, մաշկի կարմրություն:
[edit] Դեղաչափումն Ու Կիրառումը
Մեծեր`
Սկզբնական օրական դեղաչափը 50-150մգ-ն է:
Ընդհանուր դեղաչափը կարող է բաժանվել 2-3 ընդունումների:
Գիշերային ցավը և առավոտյան կարկամվածությունը վերացնելու համար օրվա ընթացքում կիրառվող դեղահատերի հետ կարող է զուգակցվել մոմիկների գիշերային (քնելուց առաջ) կիրառումը: Առավելագույն օրական դեղաչափն է 150մգ-ը:
Առաջնային դաշտանախանգարի ժամանակ սկզբնական դեղաչափն է 50-100մգ-ը, անհրաժեշտության դեփքում կարող է մեծացվել մինչև օրը 150մգ-ը:
Երեխաներ`
1 տարեկանից բարձր երեխաների համար դեղաչափը` 0.5-2մգ/կգ մարմնի քաշին, բաժանված 2-3 ընդունումների`միայն 12.5մգ և 25մգ մոմիկներ:
Պատանեկան ռևմատանման հոդաբորբի բուժման համար օրական դեղաչափը կարող է մեծացվել առավելագույնը մինչև 3մգ/կգ-ի բաժանված 2-3 ընդունումների` 12.5մգ և 25մգ մոմիկներ:
[edit] Փաթեթավորումը
Տուփ 10-ական մոմիկով` 12.5, 25, 50 և 100մգ:
Պահել չոր և սառը տեղում երեխաներից հեռու:
[edit] Պահպանման Ժամկետը
3 տարի:
Արտադրվում է Gattefosse France-ի հետ համագործակցությամբ:
[edit] Արտադրող
Medical Horizon Armenia - Masis
