Դիաբետ
From Armenian Medical Info
Ինսուլինի այս կամ այն պատճառով բացակայության դեպքում առաջանում է դիաբետ կամ շաքարախտ հիվանդությունը:
Տարբերում են դիաբետր երկու տիպ`
- ինսուլինակախլայ
- ինսուլին-անկախ դիաբետներ:
Ինսուլինակախյալը հիմնականում սկսվում է երիտասարդ տարիքում: Ծնողներից ժառանգվում է նախատրամադրվածությունը դեպի այս հիվանդությունը: Այս դեպքում նկատվում է կետոացիդոզ:
Ինսուլին անկախ դիաբետի դեպքում նկատվում է ինսուլինի քանակի հարաբերական իջեցում և նկատվում է ինսուլինային դիմակայունություն: Սա կարելի է համարել երկրորդային դիաբետ: Ինսուլին կախյալ դիաբետը բուժում են ինսուլինով, որը ստացվում է ցուլերի կամ խեզերի ենթաստամոքսային գեղձերից կամ գենային ինժեներիայի միջոցով բակտերիաներից:
[edit] Բուժման բարդությունները
- Գերդոզավորման ժամանակ առաջանում է հիպոգլիկեմիա, սիմպատիկ ակտիվության բարձրացում, սովի զգացում, գերդրդվածություն, սառը քրտինք և գունատություն:
- ՈՒղեղային գլիկոպենիա գլխացավ, գիտակցության մթագնացություն, կոմա:
- Կետոացիդոզ դեհիդրատացիա, սրտխառնոց, շնչառության հաճախացում, ացետոնի հոտ բերանից և մաշկից, գիտակցության կորուստ և կոմա:
- Հազվադեպ բարդություններ հիպերօսմոլյար կոմա և կաթնաթթվային ացիդոզ:
- Խրոնիկ բարդություններ անոթների վնասում, աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, ինսուլտ, ծայրամասային անոթային հիվանդություն, կատարակտ, ծայրամասային նեյրոպատիա և նեֆրոպատիա:
Դոզավորումը կատարվում է խիստ անհատական: Այն կախված է շաքարի խտությունից, հիվանդության փուլից, տարիքից, սեռից և այլն: Դոզան հաշվում են միավորներով նկատի ունենալով շաքարային պրոֆիլը շաքարի քանակի տատանումները օրվա ընթացքում:
