Գրիպ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Գրիպի վիրուսի կառուցվածքը

Գրիպը (իտալ. influenza, լատ. influentia, ազդեցություն, հուն. Γρίππη) շնչուղիների սուր ինֆերկցոն հիվանդություն է, որն առաջացնում է գրիպի վիրուսը: Մտնում է սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաների` ՍՌՎԻ-ների, խմբի մեջ: Պերիոդիկ տարածվում է էպիդեմիաների (համաճարակների) կամ պանդեմիաների տեսքով: Ներկայումս հայտնաբերված են գրիպի վիրուսի ավելի քան 2000 տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են անտիգենային սպեկտրով:

Հաճախ "Գրիպ" բառով են անվանում այլ ավելի քան 200 ՍՌՎԻ-ներ, որոնք ունեն ադենովիրուսային, ռինովիրուսային և այլ ծագում ու կլինիկորեն նման են գրիպին:


[edit] Էթիոլոգիա և պաթոգենեզ

Գրիպի վիրուսի մուտքի դարպասներ են վերին շնչուղիների` քթի, շնչափողի և բրոնխների թարթոիչավոր էպիթելի բջիջները: Էպիթելային բջիջներում վիրուսը բազմանում է` բերելով բջջի քայքայման: Հայտնվելով արյան մեջ վիրուսը առաջացնում է վիրեմիա և թողնում է ուղակի տոքսիկ ազդեցություն, որն արտահայտվում է`

  • ջերմաստիճանի բարձրացմամբ,
  • միալգիաներով,
  • գլխացավով:

Բացի այդ վիրուսը մեծացնում է անոթների թափանցելիությունը, առաջացնելով`

  • ստազ,
  • պլազմորագիա
  • հեմորագիա:

Կարող է ճնշել օրգանիզմի պաշտպանական համակարգերը, որով էլ պայմանավորված է երկրորդային ինֆեկցիաները և բարդությունները:

[edit] Բուժումը

Մինև վերջին ժամանակներս գրիպի բուժումը տարվում էր միայն սիմպտոմատիկ`

  • ջերմիջեցնող և հակաբորբոքային պրեպարատներ
  • խորխաբեր միջոցներ
  • վիտամիններ, մասնավորապես C
  • հեղուկներ:

Ներկայումս սկսել են կիրառել նոր խմբերի պրեպարատներ`

  • իմունոստիմուլյատորներ
  • հակավիրուսային պրեպարատներ
  • նեյրամիդազի ինհիբիտորներ
  • ամանտադիններ` M2 ինհիբիտորներ
  • իմունոգլոբուլիններ
  • ինտերֆերոնի պրեպարատեներ
Navigation
QUESTIONS