Գլյուկոզ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Գլյուկոզի մոլեկուլը

Գլյուկոզը (C6H12O6) («խաղողի շաքար», դեքստրոզ) հանդիպում է բազմաթիվ մերգերի և հատապտուղների հյութի մեջ, այդ թվում նաև հասած խաղողի մեջ մեծ քանակներով, այստեղից էլ եկել է նրա անվանումը: Գլյուկոզը վեցատոմանի ածխաջուր է:


[edit] Ֆիզիկական հատկությունները

Սպիտակ բյուրեղներով փոշի է, քաղցր համով, լավ է լուծվում ջրի մեջ, քիչ` սպիրտի մեջ և չի լուծվում եթերի մեջ: Հալման ջերմաստիճանն է 146oC:


[edit] Ստացումը և քիմիական հատկությունները

Գլյուկոզը հանդիսանում բազմաթիվ դիսախարիդների և պոլիսախարիդների հիդրոլիզի պրոդուկտ:

Արտադրական մաշտաբներով գլյուկոզը ստացվում է օսլայի կամ ցելյուլյոզի հիդրոլիզի միջոցով: Գլյուկոզը կարող է վերականգնվել վեցատոմանի սպիրտի` սորբիտի: Ինչպես բոլոր ալդեհիդները, այն հեշտ է օքսիդացվում: Գլյուկոզը վերականգնում է արծաթը նրա օքսիդի ամոնյակային լուծույթից և երկվալենտ պղինցը մինչև միավալենտի: Հեշտությամվ ալկիլացվում է և ացետիլացվում:


[edit] Կենսաբանական նշանակությունը

Գլյուկոզը ֆոտոսինթոզի հիմնական պրոդուկտն է, առաջանում է Կալվինի ցիկլի ընթացքում:

Մարդու և կենդանիների օրգանիզմներում գլյուկոզը հանդիսանում է մետաբոլիկ պրոցեսների հիմնական և ավելի ունիվերսալ էներգիայի աղբյուր: Օրգանիզմի բոլոր բջիջները ունակ են յուրացնել գլյուկոզը, այն պարագայում երբ էներգիայի այլ աղբյուրներ ինչպիսիք են գլիցերինը, ֆրուկտոզը, ճարպաթթուները կարող են օգտագործել միայն որոշ տեսակի բջիջներ:

Գլյուկոզի փոխադրումը արտաքին միջավայրից բջջի մեջ իրականացվում է ակտիվ տրանմեմբրանային փոխադրումով, հատուկ սպիտակուցի` հեքսոզների տրանսպորտյորի (փոխադրողի) միջոցով:

Բջիջներում գլյուկոզը կարող է ենթարկվել գլիկոլիզի` ԱԵՖ-ի տեսքով էներգիայի ստացման: Գլիկոլիզի շղթայի առաջին ֆերմենտն է հանդիսանում հեքսոկինազը, որի ակտիվությունը կարգավորվում է հորմոնների միջոցով. ինսուլինը ավելացնում է հեքսոկինազի ակտիվությունը, իսկ գլյուկոկորտիկոիդները` իջեցնում: Հետո ռեակցիայի արգասիքները մտնում են Կրեբսի ցիկլի մեջ, որն իրենից ներկայացնում է ԱԵՖ-ի առաջացմամբ իրար հաջորդող բիոքիմիական օքսիդացման ռեակցիաներ: 1գ գլյուկոզի մինչը CO2 օքսիդացումից առաջանում է 17.6 կՋ էներգիա:

Էներգիայի աղբյուր հանդիսացող շատ նյութեր կարող են լյարդում փոխակերպվել գյլուկոզի. օրինակ` կաթնաթթուն, շատ ճարպաթթուներ, գլիցերինը, ամինաթթուներ և սպիտակուցներ: Այս պրոցեսը անվանում են գլիկոնեոգենեզ:

Մարդու համար շատ կարևոր է արյան մեջ գլյուկոզի ստաբիլ մակարդակի պահպանումը, այն իրագործվում է ածխաջրերի փոխանակության հորմոնալ կարգավորման շնորհիվ և այս օղակում խանգարումները բերում են ծանր հետևանքների, օրինակ` դիաբետի առաջացման:

Navigation
QUESTIONS