Գինեկոմաստիա

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Գինեկոմաստիա

Գինեկոմաստիա` (հուն. γῠνή — կին և μαστός — կուրծք) տղամարդկանց մոտ կաթնագեղձի բարորակ հիպերտրոֆիան է, որն ուղեկցվում է գեղձի և ճարպային հյուսվածքի չափորի մեծացմամբ: Կաթնագեղձի մեծացման չափսերը տարբեր են` 1-ից 10 սմ, միջինում կազմելով` 4սմ:


Contents

[edit] Էթիոլոգիան

Գինեկոմաստիայի պատճառ կարող են հանդիսանալ մի շարք էնդոկրինոպաթիաներ`

  • Կլայնֆելտերի համախտանիշ
  • տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • Ռայֆենշտեյնի համախտանիշ
  • հիպոթիրեոզ
  • կաստրացիա
  • ամորձիների ուռուցքներ (Լեյդիգի բջիջների առաջացում)
  • խորիոկարցինոմա
  • հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքներ:

Գինեկոմաստիան կարող է լինել բրոնխների քաղցքեղի ախտանիշ: Անյ կարող է առաջանալ նաև լյարդի ցիրոզի և դիստրոֆիայի հետևանքով:

Գինեկոմաստիան կարող է ի հայտ գալ մի շարք դեղամիջոցների երկարատև օգտագործման ժամանակ`

  • սպիրոնոլակտոն
  • դիգիտալիս
  • մեթիլդոպա
  • ռեզերպին
  • մեպրոբամատ
  • ֆենոթիազին
  • կանաբիանտներ
  • էստրոգեններ
  • տեստոստերոն
  • գոնադոտրոպին

Գարեջրի չափից շատ օգտագործումը բերում է գինեկոմաստիայի, քանի որ գարեջուրը պարունակում է ֆիտոէքստրոգեններ: Ինչպես նաև հաշիշի, մարիխուանայի կամ հերոյինի օգտագործումը կարող է բերել գինեկոմաստիայի:


[edit] Կլինիկական պատկերը

Կրծքի (կաթնագեղձի) շրջանում ծանրության տհաճ և անհանգստացնող զգացում: Շոշափելիս նկատվում է խիտ, էլաստիկ և շարժուն գոյացություն, հստակ կոնտուրներով, անցավ: Ռեգիոնար ավշահանգույցները մեծացած չեն:


[edit] Ախտորոշումը և տարբերակիչ ախտորոշումը

Ախտորոշման համար հարկավոր է ուլտրաձայնային հետազոտություն: Որոշ դեպքերում կատարվում է մամոգրաֆիա:

Ախտորոշման ընթացքում կարևոր է հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերումը, կասկածելի դեպքերում կատարվում են հավելյալ հետազոտություններ`

Կաթնագեղձի ուռուցքի բացառման համար կատարվում է գոյացության պունկցիա և հետագա բջջային բաղադրության հետազոտություն:

[edit] Բուժումը

Հասուն տղամարդկանց և երիտասարդների բուժումը վիրաբուժական է. հեռացվում է կաթնագեղձը` մաստէկտոմիա:

Նորածինների և մինչ սեռական հասունացումը երեխաների վիրաբուժական բուժման կարիք չկա:

Personal tools
Navigation
QUESTIONS