Գաստրիտ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Գաստրիտը (լատ. gastritis, հուն.-ից γαςτερ — ստամոքս) ընդհանուր տերմին է, օգտագործվում է որպես ստամոքսի լորձաթաղանթի ծագումով տարբեր բորբոքային և դիստրոֆիկ փոփոխությունները բնութագրելու համար: Լորձաթաղանթի վնասումը կարող է լինել առաջնային և դիտվել որպես առանձին հիվանդություն և երկրորդային` պայմանավորված այլ հիվանդությամբ կամ ինտոքսիկացիայով:

Կախված վնասող գործոնների ինտենսիվությունից և ազդեցության ժամանակահատվածից, պաթոլոգիկ պրոցեսը կարող է լինել`

  • սուր` առավելապես բորբոքային փոփոխություններով նթացող
  • խրոնիկ` լորձաթաղանթի կարուցվածքային վերափոխումով և պրոգրեսիվող ատրոֆիայով ուղեկցվող:

Համապատասխանաբար առանձնացնում են գարստրիտի երկու հիմանական ձև`

  • սուր գաստրիտ
  • խրոնիկ գաստրիտ:

Առանձին է դիտարկվում ալկոհոլային գաստրիտը, որը զարգանում է ալկոհոլի չարաշահման ֆոնի վրա:

Navigation
QUESTIONS