Բիոլոգիապես ակտիվ նյութեր
From Armenian Medical Info
Բիոլոգիապես (կենսաբանորեն) ակտիվ նյութերը (ԲԱՆ) արտահայտված ֆիզիոլոգիական ակտիվություն ունեցող նյութեր են, այդ իսկ պատճառով նրանց անվանում են նաև ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր:
Տերմինը համախմբում է այնպիսի նյութեր, որոնք թողնում են խթանող կամ ընկճող աղդեցություն օրգանիզմի կենսաքիմիական գործընթացների վրա:
ԲԱՆ-ին են դասվում`
- ֆերմենտները (էնզիմները)
- հորմոնները
- ֆիտոհորմոնները
- նյութափոխանակության արգելակիչները (ինհիբիտորները)
- որոշ դեպքերում տոքսիկ նյութերը` թույները:
