Բակտերիոֆագ
From Armenian Medical Info
Բակտերիոֆագերը կամ ֆագերը (հուն. φᾰγω — "ուտում եմ") — վիրուսներ են, որորնք ընտրողաբար մակաբուծում են բակտերիալ բջիջների վրա: Բակտերիոֆագերը բազմանում են բակտերիաների ներսում և շատ հաճախ բերում են վերջիններիս լիզիսի: Որպես կանոն բակտերիոֆագը կազմված է սպիտակուցային թաղանթից և գենետիկական մատերիալից` ՌՆԹ-ի մեկ կամ երկու շղքաներով: Այս մասնիկների չափսերը տատանվում են 20-ից 200 նանոմետրի սահմաններում:
Հակաբիոտիկների առաջացման հետ հետզհետե դադարեցին բուժական նպատակով ֆագեր բուծել, սակայն հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների զգայունության իջեցմանը զուգահեռ հետագայում կարող է ավելի նպատակահարմար դառնալ բակտերիոֆագերի միջոցով ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը:
