Արդյո՞ք բրոնխիալ ասթման ժառանգական հիվանդություն է
From Armenian Medical Info
[edit] Պատասխան
Բրոնխիալ ասթմայի առաջացման և զարգացման համար գոյություն ունեն մի շարք ռիսկի գործոններ, որոնցում իր տեղն է գտնել նաև ժառանգական գործոնը:
Նկարագրված են կոնկորդանտության դեպքեր, երբ միաձվանի երկվորյակներից երկուսի մոտ էլ հայտնաբերվել է բրոնխիալ ասթմա:
Հաճախ կլինիկական պրակտիկայում հանդիպում են ասթմայով հիվանդ երեխաների դեպքեր, երբ նրանց մայրերը նույնպես հիվանդ են ասթմայով կամ դեպքեր, որ ընտանիքի մի քանի սերունդներում հայտնաբերվում է բրոնխիալ ասթմա:
Կլինիկո-գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ 1/3 հիվանդների մոտ հիվանդությունը ունի ժառանգանան բնույթ: Գոյություն ունի տերմին` ատոպիկ բրոնխիալ ասթմա` ալերգիկ (էկզոգեն) բրոնխիալ ասթմա, որն ունի ժառանգական բնույթ: Եթե ասթմայով հիվանդ է ծնողներից մեկը, ապա երեխայի հիվանդանալու հավանականությունը 20-30% է, իսկ եթե երկուսն էլ հիվանդ են այս թիվը կարող է հասնել 75%-ի:
