Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն
From Armenian Medical Info
Contents |
[edit] Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ, անգլ. World Health Organization, WHO) —Միավորված Ազգերի Կազմակերխության հատուկ գործակալություն է` կազմված է է 193 անդամ երկրներից, որի հիմնական գործառույթը կայանում է առողջապահության համաշխարհային խնդիրների լուծման և աշխարհի բնակչության առողջության պաշտպանության մեջ: Հիմնադրված է 1948 թ.-ին` Ժնևում (Շվեյցարիա)հիմական շտաբով:
[edit] ԱՀԿ-ի կառուցվածքը
- Առողջապահության համաշխարհային ասամբլեա
- Գործադիր կոմիտեի
- Քարտուղարություն
[edit] ԱՀԿ-ի խնդիրները
- Առողջապահության ոլորտում միջազգային երաշխավորագրերի տրամադրում,
- Առողջապահության ստանդարտների հաստատում,
- Համագործակցություն երկրների կառավարությունների հետ առողջապահության ազգային ծրագրերի ուժեղացման ոլորտում,
- Առողջապահության ստանդարտների, ինֆորմացիայի, համապատասխան տեխնելոգիաների մշակում և փոխանցում
[edit] ԱՀԿ-ի գործունեության ոլորտները
- Առողջապահության ազգային ծառայությունների ամրապնդում և կատարելագործում,
- Ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելում և պայքար նրանց դեմ,
- Շրջակա միջավայրի պաշտպանություն եւ վերականգնում,
- Մոր և երեխայի առողջության պաշտպանություն,
- Բժշկական կադրերի պատրաստում,
- Բժշկա-կենսաբանական հետազոտությունների զարգացում,
- Սանիտարական վիճակագրություն
[edit] ԱՀԿ Տարածաշրջանային Գրասենյակներ
- Եվրոպական — Կոպենհագեն (Դանիա),
- Ամերիկայան — Վաշինգտոն (ԱՄՆ),
- Միջերկրածովյան — Կահիրե (Եգիպտոս),
- Ասիական — Դելի(Հնդկաստան),
- Խաղաղօվկիանոսյան — Մանիլա (Փիլիպիններ),
- Աֆրիկյան — Բրազավիլ (Կոնգո)
[edit] ԱՀԿ-ի աշխատանքը
ԱՀԿ-ի աշխատանքը կազմակերպված է առողջապահության Համաշխարհային Ասամբլեայի ձևով, որի ժամանակ ամեն տարի անդամ-երկրների ներկայացուցիչները քննարկում են առողջությոան պաշտպանության կարևորագույն հարցեր: Ասամբլեաների միջև ֆունկցիոնալ դերը կատարում է Գործադիր կոմիտեն, որը իր մեջ ներառում է 30 երկրների ներկայացուցիչներ (5 մշտական անդամներն են ԱՄՆ, Ռուսաստան,Մեծ Բրիտանի, Ֆրանսիա և Չինաստան): Քննարկումների և խորհրդակցությունների համար ԱՀԿ-ն ներգրավում է հայտնի մասնագետների, որոնք պատրաստում են տեխնիկական, գիտական և տեղեկատվական նյութեր, կազմակերպում են փորձագետների խորհուրդների նիստեր: Լայն ներկայացված է ԱՀԿ-ի հրատարակչական գործունեությունը, որը իր մեջ ներառում է Գլխավոր տնօրենի հաշվետվությունները գործունեության մասին, վիճակագրական նյութեր, խորհրդակցությունների և կոմիտեների փաստաթղթեր և այլն:
ԱՀԿ-ն կարողանում է լուծել շատ խնդիրներ: Նրա նախաձեռնությամբ անց է կացվել քարոզարշավ ծաղիկ հիվանդությունը աշխարհում արմատախիլ անելու նպատակով (վերջին դեպքը գրանցվել է 1981 թ.), զգալի են միջոցառումները մալարիայի դեմ պայքարի ոլոլրտում, որի տարածվածությունը կրճատվել է համարյա 2 անգամ, 6 ինֆեկցիոն հիվանդությունների դեմ իմունիզացիայի ծրագիրը,ՄԻԱՎ-ի հայտնաբերման և նրա հետ պայքարի կազմակերպումը և այլն:
[edit] ԱՀԿ-ի համաշխարհային օրերը
- Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր
- Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր
- Առողջության համաշխարհային օր
