Անտիգեն
From Armenian Medical Info
Անտիգեններ են կոչվում գենետիկորեն օտար այն բոլոր նյութերը, որոնք օրգանիզմ պարենտերալ ներմուծելիս առաջացնում են իմունաբանկան ռեակցիաներ իմունոբլոբուլինների սինթեզ, լիմֆոցիտների սենսիբիլիզացիա, իմունաբանկան տոլերանտություն, իմունաբանկան հիշողություն և նրանց հետ մտնում են իմունաբանական յուրահատուկ հավասարակշռության մեջ: Անտիգենը որպես նյութ օրգանիզմում առաջացնում է նրա ներքնի միջավայրի կայունության խախտում, իսկ մակրոօրգանիզմը աշխատում է վերականգնել խախտված կայունությունը:
Օտարածին նյութը անտիգեն կոչվելու համար պետք է օժտված լինի հետևյալ հատկություններով`
- Հակածինը տվյալ օրգանիզնի համարպետք է լինի գենետիկորեն օտար
- Օրգանիզմ պետք է ներմուծվի գերազանցապես պարենտերալ, քանի որազեստամոքսային ուղում ֆերմենտների ազդեցությունից նրանք քայքայվում են
- Անտիգենը պետք է ունենա բարձր մոլեկուլային զանգված, ոչ պակաս քան 10000
- Անտիգենը պետք է լինի կոլոիդ վիճակում
- Անտիգենները կարող են լինել քիմիական որոշակի բնույթի նյութեր: Ամենալավ անտիգենները համարվում են օտարածին սպիտակուցները, բուսական և կենդանական ծագում ունեցող նյութերը, ֆերմենտները, օտարածին բջիջները և մանրեները
- Նյութի անտիգենային հատկությունները պայմանավորված են նրա մակերեսին դասավորված դետերմինանտ խմբերով: Վերջիններով է պայմանավորված անտիգենի սպեցիֆիկությունը:
Թվարկված հատկությունները բնորոշ են լիարժեք անտիգեններին, որոնցից բացի գոյություն ունեն ոչ լիարժեք անտիգեններ կամ հապտեններ: Ի տարբերություն լիարժեք հակածինների հապտենները իմունոգեն հատկություններից զուրկ են, հակամարմին չեն առաջացնում, սակայն յուրահատուկ ձևով հավասարակշռում են նրանց հետ: Սրանք փոքր մոլեկուլային կշռով նյութեր են (ածխաջրեր, լիպիդներ), որոնք չեն ֆիկսվում հակամարմիններ սինթեզող բջիջների վրա, այստեղից հետևում է, որ չեն առաջացնում հակամարմիններ: Հապտենների սպիտակուց ավելացնելու դեպքում նրանք վեր են ածվում լիարժեք անտիգենի, որտեղ սպիտակուցը միայն ուղեկցորդի դեր է կատարում:
[edit] Միկրոբային բջջի անտիգենային կառուցվածքը
Միկրոօգանիզմներում տարբերում ենք երեք տեսակի անտիգեններ`
- տեսակային
- խմբային
- տիպային:
Տեսակային անտիգենին բնորոշ է տվյալ տեսակի բոլոր ներկայացուցիչների և որոշում է տվյալ տեսակի անտիգենային առանձնահատկությունը:
Խմբային անտիգենները կրում են միջտեսակային բնույթ և հանդիսանում են տարբեր տեսակների գենետիկական կապի արտահայտությունները, որոնք առաջացել են մեկ ընդհանուր բջջից:
Տիպայինը այն անտիգենն է, որը բնորոշ է տվյալ տեսակի մեջ մտնող առանձին շտամներին:
Միկրոբի անտիգենային կառուցվածքի նմանությունը մարդու մարմնի անտիգեններին կոչվում է անտիգենային միմիկրիա: Այն բոլոր դեպքերում, երբ անտիգենային միմիկրիա կա հիվանդության հարուցիչի և տվյալ օրգանիզմի միջև, ինֆեկցիան ավելի ծանր է ընթանում, քանի որ հակամարմիններ քիչ քանակությամբ են առաջանում:
[edit] Հետերոգեն անտիգեններ
Պրազվել է, որ մարդու էրիթրոցիտներ և մի շարք միկոօրգանիզմներ ունեն ընգհանուր անտիգեններ: Այս անտիգենները կոչվում են հետերոգեն անտիգեններ: Անտիգենի հետերոգենությունը պայմանավորված է տարբեր սպիտակուցային անտիգենների կազմում նույնատիպ լիպոիդային հապտենների առկայությամբ:
Անտիգենները տեղաբաշխվում են միկրոբային բջջի տարբեր մասերում, որից ելնելով շարժուն միկրոբներում տարբերում են մտրակային անտիգեններ H, մարմնական անտիգեններ Օ: Պատիճավորված միկրոօրգանիզմներն ունեն նաև պատիճային անտիգեն: Որոշ բակտերիաների մեջ հայտնաբերել են նաև Vi անտիգենը:
Թվարկված անտիգենները միմյանցից տարբերվում են ոչ միայն քիմիական կառուցվածքով և անտիգենային առանձնահատկություններով այլև մրանց վերաբերմունքով դեպի ֆիզիկա-քիմիակն գործոնները:
