Ամեոբիազ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

Ամեոբիազը ինֆեկցիոն հիվանդությունն է, որի պատճառ են հանդիսանում ամեոբաները: Տարբերում են հիվանդության երեք հիմանական ձևեր`

  • աղիքային
  • արտաաղիքային
  • մաշկային:


[edit] Աղիքային ամեոբիազ

Աղիքային ամեոբիազը կամ ամեոբային դեզինտերիան ինֆեկցիայի հիմնական և ամենատարածված ձևն է: Ինկուբացիոն ժամանակահատվածը տատանվում է 1-2 շաբաթից մինչը 3 ամիս և ավելին: Հիվանդությունը կարող է ընթանալ թեթև, միջին և ծանր ձևերով:

Հիմանականում հիվանդների ինքնազգացողությունը մնում է բավարար: Մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ մի փոքր բարձր: Ինտոքսիկացիան արտահայտված չէ: Կարող են անհանգստացնել աննշան թուլությունը, արագ հոգնելը, ախորժակի վատացումը և որովայնի շրջանում կարճաժամկետ ցավերը:

Հիվանդության հիմնական ախտանիշն է հանդիսանում դեֆեկացիայի խանգարումները: Սկզբում կղանքը պինդ է, լորձի առկայությամբ, հաճախությունը` օրը 4-6 անգամ: Հետո կղանքը վեր է ածվում թափանցիկ լորձի, հաճախությունը` օրը 10-20 ագամ: Ավելի ուշ կղանքում հայտնվում է նաև արյուն, այս ստանում է "գետնամորու ջեմ"-ի տեսք: Հիվանդության սուր փուլում կարող են լինել անընդհատ ցավեր որովայնի շրջանում:

Աղիքային ամեոբիազի կլինիկական սուր դրսևորումները սովորաբար պահպանվում են 4-6 շաբաթ, հետո հիվանդների վիճակը լավանում է, նույնիսկ առանց սպեցիֆիկ բուժման, սակայն այդ դեպքում հիվանդությունը անցնում է խրոնիկ ընթացքի և հնարավոր են ռեցեդիվներ: Խրոնիկ ամեոբիազը կարող է տևել տասնամյակներ:

Բուժման բացակության դեպքում հնարավոր է օրգանիզմի հյուծում և նաև մահ:

Աղիքային ամեոբիազի դեպքում հնարավոր են հետևյալ բարդությունները`

  • պերկոլիտներ
  • աղիքի պատի պերֆորոցաի և հետագա պերիտոնիտ
  • լորձթաղանթի գանգրենա
  • արյունահոսություն
  • սուր սպեցիֆիկ ապենդիցիտ
  • աղիքի ստրիկտուրաներ
  • ուղիղ աղիքի արտանկում:

[edit] Արտաաղիքային ամեոբիազ

Արտաաղիքային ձևերից ավելի հաճախ է հանդիպում լյարդի ամեոբիազ: Այն կարող է հանդիսանալ տարած աղիքային ամեոբիազի հետևանք: Ընթացքը սուր կամ խրոնիկ է: Կարող է ընթանալ երկու ձևով`

  • ամեոբային հեպատիտ
  • լյարդի ամեոբային աբսցես:

Ամեոբային հեպատիտի ախտանիշներն են`

  • աջ ենթակողային հատվածում ցավեր
  • լյարդի մեծացում և հյուսվածքի պնդացում
  • ջերմության աննշան ավելացում
  • մաշկի և լորձաթաղանթների դեղնում (պարտադիր ախտանիշ չէ):

Լյարդի ամեոբային աբսցեսի առաջացման դեպքում վերոհիշյալ ախանիշները ավելի արտահայտված են, անհանգստացնում է թուլությունը ը քրտնարադրությունը:

Ամեոբային աբսցեսի բարդություններ կարող են հանդիսանալ`

  • թարախային պերիտոնիտներ
  • պլևրիտներ
  • պերիկարդիտներ

Այս դեպքում մահացությունը կազմում է 25%:

[edit] Մաշկային ամեոբիազ

Ամեոբիազից հետո հնարավոր է նաև մաշակյին ամեոբիազի արաջացումը` պերիանալ և հետույքի շրջաններում, որոնք լինում են էրոզիաների և խոցերի տեսքով:

Navigation
QUESTIONS