Ամեոբա

From Armenian Medical Info

Jump to: navigation, search
Ամեոբան մանրադիտակի տակ

Ամեոբան (հուն. αμοιβή - փոփոխվող; լատ.՝ amoeba) պատկանում է արմատոտանիների դասին: Միաբջիջ օրգանիզմ է, որին բնությագրական է պսևդոպոդերի` "կեղծ որտքերի" առաջացումը, որոնք մշտական չեն և օգտագործվում են տեղափոխվելու ու սնունս հայթհայթելու համար: Ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրավազաններում։


Contents

[edit] Կառուցվածքը

Ամեոբան 0.2-0.5 մմ չափսերի, անզեն աչքով հազիվ տեսանելի, անգույն, դոնդողանման, շարժուն օրգանիզմ է: Ամեոբայի մարմինը կազմված է ցիտոպլազմայից, որն ունակ է կեզծ ոտքեր առաջացնել, և նրա ներսում տեղավորված ոչ մեծ կորիզից, մարսողության վակոուլներից և այլն:


[edit] Սննդառությունը, նյութափոխանակությունը և արտաթորումը

Ամեոբան առաջացնելով կեղծ ոտքեր իր մեջ է ներառում (գրկում է) օրգանական նյութեր պարունակող սննդի մասնիկները, որոնք ներփքվելով հայտնվում են ցիտոպլազմայում մարսողության վակուոլի տեսքով, որտեղ էլ տարբեր ֆերմենտների ազդեցության տակ տեղի է ունենում մարսողությունը և անհրաժեշտ նյութերը անցնում են ցիտոպլազմա, իսկ չյուրացված նյութերով վակուոլը մոտենում է բջջապանին և նրա հետ միանալով արտաթորում է չմարսված նյութերը:

Օքսիդացիոն պրոցեսների համար անհրաժեշտ թթվածինն այն կլանում է ողջ մակերոսով, իսկ առաջացած ածխաթթու գազը և կենսագործունեության այլ արգասիքները դուրս են բերվում նույն ճանապարհով:

[edit] Բազմացումը

Հասուն ամեոբան բազմանում է միտոզով` տեղի է ունենում բինար կիսում: Պրոցեսից առաջ ամեոբան անշարժանում է, վեանում են Գոլջիի ապարատը և մի շարք ենթամիավորներ, սկզբում կիսվում է կորիզը, հետո տեղի է ունենում ցիտոկինզ:


[edit] Ցիստան

Անբարենպաստ պայմաններում ամեոբան դադարում է սնվել, մարմինը կլորանում է, նրա մակերեսին առաջանում է ամուր պաշտպանական թաղանթ, ցիստա. Ցիստավորված ամեոբան ունակ է վերապրել անբարենպաստ պայմանները և բարենպաստ պայմանների դեպքում դուրս գալ ցիստայի թաղանթից. Քամու և այլ պատճառներով ցրված ցիստաները պատճառ են դառնում ամեոբայի տարածման.

[edit] Դիզենթերիայի ամեոբա

Բացի սովորական ամեոբայից, հայտնի են նաև ամեոբաների մի քանի այլ` ախտածին տեսակներ։ Դիզենթերիայի դիզինթերային ամեոբան արտաքնապես նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։ Սրանով վարակված ջուր խմելիս դիզենթերիայի ամեոբաներն ընկնում են մարդու բարակ աղիքների մեջ, արագ բազմանում` առաջացնելով ամեոբիազ կամ ամեոբային դիզենտերիա:

Personal tools
Navigation
QUESTIONS