Ալերգիա
From Armenian Medical Info
Ալեգիան (հուն. αλλεργία — ռեակցիա օտարի նկատմամբ) ալերգենի ազդեցութամբ նախորոք սենսիբիլիզացված օրգանիզմի իմուն համակարգի գերզգայունությունն է, որն տեղի է ունենում նույն ալերգենի հետ կրկնակի շբումից:
"Ալերգիա" տերմինը մտցրել է մանկաբույժ Կլեմենտ Ֆոն Պիկետոնը 1906 թվականին: Նա նկատել է, որ իր հիվանդներից որոշների մոտ ախտանիշները իհայտ են գալիս արտաքին միջավայրի որոշակի նյութերի` ալերգենների (ինչպիսիք են փոշի, ծաղկափոշի, որոշ սննդամթերքներ) հետ շբումից հետո:
[edit] Դասակարգումը
Ներկայումս օգտագործվում է Ջելլի և Կումբսի դասակարգումը, ըստ որի առանձնացվում են ալերգիայի հինգ տիպեր:
Առաջին երեք տիպերը կապված են հակամարմինների և նրան կոմպլեքսների հետ: Այս տիպի ռեակցիաներին են դասում`
- IgE-միջներդավորված ռեակցիաները
- ցիտոտոքսիկ ռեակցիաները
- իմուն կոմպլեքսների ռեակցիաները:
Չորորդ տիպը միջնորդավորված է լիմֆոիդ բջիջների, հատկապես` T-լիմֆոցիտների կողմից:
Հինգերորդ տիպի ռեակցիաները պայմանավորված են հակամարմինների կողմից բջիջների ռեցեպտորների վրա ազդեցությամբ, որոնք պատասխանատու են բջջի ֆիզիոլոգիական ֆունկցիաների ակտիվացման կամ ինհիբացման համար:
Գերզգայունության առաջացման բոլոր տիպերը հանդիսանում են օրգանիզմի իմուն պատասխանի ռեալիզացման մեխանիզմի խանգարման հետևանք:
[edit] Ամենատարածված ալերգենները
Ալերգեններ են համարվում ոչ միայն անմիջականորեն գերզգայունություն առաջացնուղ նյությերը, այլև նրանք որոնք ունակ են պոտենցել այլ ալերգենների ազդեցությունը:
Տարբեր մարդիկ կախված իրենց իմուն համակարգի գենետիկական առանձնահատկություններից, ունեն տարբեր խմբերի ալերգենների նկատմամ տարբեր ռեակտիվականություն:
- Այլածին սպիտակուցներ, որոնք պարունակվում են դոնորների արյան և վակցինաների մեջ
- Ծաղկափոշի
- Բորբոսասնկեր
- Դեղորայք`
- Պենիցիլիններ
- Սուլֆանիլամիդներ
- Սալիցիլատներ
- Տեղային անզգաայացնողներ
- Սննդամթերք`
- Ընկույզ
- Ծովային մթերքներ
- Ձու
- Կաթ
- Ցորենազգիներ
- Ցիտրուսներ
- Մեղր
- Միջատների թույներ`
- Մեղվի
- Մրջյունների
- Մոծակների
- Կենդանակամ ծագման նյութեր
- Կենդանիների մորթի և մազեր
- Խավարասեր
- Տնային տիզի արտաթորանք
- Այլ
- Լատեքս
- Նիկելի միացություններ
- Քիմիական մաքրող նյութեր (լվածքի փոշի, օճառ և այլն):
