"Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն" ՓԲԸ-ի "Վերլուծական լաբորատորիա" մասնաճյուղ

From Armenian Medical Info

Jump to: navigation, search

ՀՀ առողջապահության նախարարության "ՙԴեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն" ՓԲԸ-ի մասնաճյուղ "Վերլուծական լաբորատորիա" փորձագիտական անալիտիկ լաբորատորիան հիմնվել է 1993 թվականին` նպատակ ունենալով իրականացնել Հայաստանում արտադրվող, գրանցվող, ներկրվող դեղերի որակի հսկումը:

Լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ապահովված է բարձրակարգ մասնագետներով: 2003թ. շվեյցարական SGS ֆիրմայի կողմից "Վերլուծական լաբորատորիա"-ին շնորհվեց որակի կառավարման համակարգի ISO 9001-2000 հավաստագիր:Լաբորատորիան մասնակցում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) և Դեղագործների միջազգային ֆեդերացիայի կողմից լաբորատորիաների հավատարմագրման նպատակով իրականացվող թեսթավորմանը:

Լաբորատորայի հիմնական գործառույթներն են`

  • գրանցվող դեղերի որակի ցուցանիշների և չափորոշիչ վերլուծական փաստաթղթերի համապատասխանության փորձաքննություն
  • Հայաստան ներմուծվող (այդ թվում` մարդասիրական օգնության ճանապարհով) և Հայաստանում արտադրվող դեղերի լաբորատորային փորձաքննություն
  • դեղատների և դեղաբազաների մասնագիտական ուսումնասիրության արդյունքում նմուշառված դեղերի որակի ստուգում
  • ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված դեղերի և նյութերի լաբորատորային հետազոտություն
  • պետստանդարտի կողմից ներկայացված սննդամթերքի որակի և անվտանգության փորձարկումներ:

"Վերլուծական լաբորատորիա"-ն ներկայումս հնարավորություն ունի փորձաքննություններ իրականացնել տարբեր ոլորտներում.

  • մեղրի որակի հսկում (ըստ FDA-ի պահանջների)
  • խթանիչների առկայության (դոպինգ) հսկում (2004թ Վրաստանի օլիմպիական թիմ)
  • դեղակինետիկա և կենսահամարժեքության ստուգում (Ուկրաինայի դեղագործական գործարաններ)
  • ալկոհոլային խմիչքների հնեցման, մաքրության, համային փնջի որակի և դրանցում ցնդող նյութերի հսկում
  • կաթնամթերքում, հյութերում, հանքային ջրերում, մսամթերքում, տարբեր ձկնատեսակներում և ծովամթերքներում հակաբիոտիկների նվազագույն քանակների, վիտամինների, ամինաթթուների, շաքարների, միջատասպանների (պեստիցիդների), ներկանյութերի, մետաղների և այլ նյութերի որոշում, ինչպես նաև մանրէաբանական մաքրության հսկում:

"Վերլուծական լաբորատորիա" փորձագիտական անալիտիկ լաբորատորիան պատրաստ է շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցել գիտության բնագավառում, իրավաբանական ու մասնավոր անձանց պատվերով կատարել ցանկացած փորձաքննություն և տալ համապատասխան եզրակացություն:

Որակի հսկման լաբորատորիաի տնօրեն` Տիգրան Դավթյան

[edit] Կոնտակտային ինֆորմացիա

Հասցե` Կոմիտաս 49/4, Երևան, 0051, Հայաստան

Հեռախոս` Fax: (+374 10) 280733, (+374 10) 237261

էլ. փոստ` exlab_93@yahoo.com

Personal tools
Navigation
QUESTIONS